ՀՀԿ-ից և ՀՅԴ-ից ձայն-ծպտուն չկար, իսկ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներն ակտիվ քննարկում էին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ խորհրդարանում 5 ժամ շարունակ քննարկվում էր «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» հայտնի աղմկահարույց օրենքը:

Քննարկումը կազմակերպել էր ԱԺ Եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովը, որի նախագահը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն է: Ու թերեւս դա է պատճառը, որ քննարկմանն ավելի շատ թե՛ ներկա էին, թե՛ ակտիվ էին միայն «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները: Իհարկե, մեկ-երկու հարցադրում եղավ նաեւ «Ելք» խմբակցության անդամների կողմից, սակայն ՀՀԿ-ից եւ ՀՅԴ-ից ձայն-ծպտուն չկար: Ընդ որում, եթե ՀՀԿ-ականներից մի քանիսը գոնե ձեւական նստած էին նիստերի դահլիճում, ապա ՀՅԴ-ական պատգամավորներն առհասարակ չկային, թեեւ նրանցից մի քանիսը խորհրդարանի շենքում էին:




Լրահոս