![](https://armlur.am/wp-content/uploads/2017/10/81I4566.jpg)
Հոկտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Ռոնալդ Քյուրին (նստավայրը` ք. Մոսկվա):
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստանի և Կանադայի միջև համագործակցության հեռանկարներին առնչվող հարցեր: Կողմերը պատրաստակամություն են հայտնել ուսումնասիրել խաղաղապահության և այլ բնագավառներում համագործակցության հնարավորությունները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: