
Ուկրաինայում հայ գործարարի սպանության փաստի առնչությամբ նոր մանրամասներ են ի հայտ դարձել: Մասնավորապես, ուկրաինական լրատվական միջոցները հայտնում են, որ հայ գործարար Անդրանիկ Նիկողոսյանի ուղղությամբ կրակոցներ արձակած անձը նրա վաղեմի ընկեր Վարդան Թովմասյանն է:
Ընդ որում նշվում է, որ մարդասպանի անվան բացահայտումը մեծ իրարանցում է առաջացրել հանրության շրջանում: Նրան սպանած գործընկերը սպանությունից հետո չի թաքնվել, իրավապահները նրան ձերբակալել են հենց դեպքի վայրում:
Աղբյուրի հաղորդմամբ՝ հայտնի էր, որ բիզնեսի բաժանումից հետո նախկին գործընկերների միջև տարաձայնություններ են ծագել գումարի պատճառով: