«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեի եւ ոստիկանության միջեւ միջգերատեսչական լարվածությունը վաղուց նորություն չէ, եւ պարբարաբար ականատես ենք լինում նրանց միջեւ անուղղակի բախումների: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը, սակայն, հակառակն է պնդել. «Ոչ մի այդպիսի բան չկա, կարծում եմ` ամեն ինչ կարգավորված է, եւ հստակ աշխատում ենք համագործակցված»:
ՀՀ փոխոստիկանապետից հետաքրքրվեցինք նաեւ Սերժ Սարգսյանի խոսքերի մասին, որոնք նա հնչեցրել էր հոկտեմբերի 9-ին՝ Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: «…Ոորոշ դեպքերում փորձ է արվում հանցագործությունը համարել բացահայտված, երբ հանցագործներից մեկին ենք հայտնաբերել, իսկ մնացածների մասին ընդհանրապես մոռանում ենք»,- հայտարարել էր Ս. Սարգսյանը: Ու այս խոսքերից հետո «Կոնվերսբանկի» կողոպուտը լրիվ չբացահայտված, Դուք շտապեցիք հայտարարել, թե բացահայտվել է: Բայց ոչ գողը կա, ոչ՝ գողոնը, ինչո՞ւ հարցին, փոխոստիկանապետ Եղիազարյանը պատասխանեց. «Բազմաթիվ ապացույցներ կան, ըստ երեւույթին, դրանով է պայմանավորված»»:
Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: