Վարդենիսի բնակիչները դժգոհում են. ոսկու հանքը շահագործող «Գեոպրոմայնինգ Գոլդ»-ը վտանգում է մարդկանց առողջությունը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարդենիսի բնակիչները դժգոհում են Սոթքի ոսկու հանքի շահագործումից՝ պնդելով, որ այն վնասում է հարակից համայնքների բնակիչների առողջությանը: Նրանց խոսքերով, «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը հանքը շահագործում է բաց, հաճախակի պայթեցումներ անում, եւ արդյունքում մարդու առողջությանը վնասակար արտանետումներ են լինում: Բնակիչների մտահոգությունները կիսում են նաեւ բնապահպանները.  Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց. «Պայթեցումները` ցնցման, վիբրացիայի հետ մեկտեղ, փոշի են առաջացնում, որն օդ է բարձրանում եւ տարածվում:

Դրա մեջ կան նաեւ հենց այն ծանր մետաղները, որոնք հիվանդություններ են առաջացնում: Գրականության մեջ կա նշված այդ մասին: Սոթքի ոսկու հանքավայրի դեպքում նույնն է»: Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ»-ը դիմեց նաեւ «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերություն, սակայն այդպես էլ պատասխան չստացանք»:

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս