ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչապետն անդրադարձավ խցանումներին. նոր հանձնարարական` ոստիկանությանն ու նախարարություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստը վարչապետ Կարեն Կարապետյանը սկսեց ավանդական դարձած հանձնարարականներով: Դրանցից մեկը վերաբերում էր ճանապարհային կանոնների պահպանմանը: Նրա խոսքով, աշխատանքային օրերին քաղաքում առկա են մեծ թվով խցանումներ և երթևեկության կազմակերպման խնդիրներ, որոնք պահանջում են լուծումներ:

Նա հանձնարարեց Ոստիկանության պետին, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին ու Քաղաքաշինության պետական կոմիտեին ուսումնասիրել Երևան քաղաքում խցանումների նվազեցման հնարավորությունները և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ:
Բացի այդ նա ոստիկանության պետին հանձնարարեց ուղևորների նստելու կամ իջնելու դեպքերում ուսումնասիրել սահմանված ժամանակահատվածի գերազանցման հնարավորությունները և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս