Հայաստանի ԱԻՆ-ում, հոկտեմբերի 18-ին, ժամը 11:50-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի կահույքի արտադրամասի տանիքում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը բնակիչներ 33-ամյա Կարեն Մ.-ն, 32-ամյա Արմեն Մ.-ն, 15-ամյա Հարություն Ս.-ն եւ 15-ամյա Կարեն Գ.-ն ծխահարվել են. տուժածները տեղի ուժերով տեղափոխվել են Մարտունի քաղաքի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս են գրվել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:40-ին, մարվել՝ 15։40-ին:
Այրվել է 45-ամյա Աշոտ Ս.-ին պատկանող կահույքի արտադրամասի տանիքը (մոտ 360 քմ), տանիքում կուտակած փայտի մնացորդը (մոտ 8 խմ) և պահեստավորած 40 հատ ներքնակ: