Հոկտեմբերի 18-ին Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում մեկնարկել է ձյուդոյի երիտասարդների աշխարհի առաջնությունը:
55 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Գասպար Հայրապետյանը հաղթել է մեկնարկային գոտեմարտում: Սակայն, հայ ձյուդոյիստին չի հաջողվել հաղթահարել հաջորդ մրցակցի արգելքը: Հայրապետյանը դուրս է մնացել հետագա պայքարից:
Երիտասարդների աշխարհի առաջնությունում Հայաստանը մեկ ձյուդոյիստ ուներ: