ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հնարավոր է որոշակի ժամանակի խնդիր առաջանա, սակայն Հայաստանը պատրաստ է. Մարգարիտ Եսայանը՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը ArmLur.am-ի հետ զրույցում կարևոր համարեց նոյեմբերին ստորագրվելիք ՀՀ-ԵՄ համաձայնագիրը: Նա ընդգծեց, թե Հայաստանն ամբողջովին պատրաստ է ստորագրել այն:

Եսայանի խոսքով, ՀՀ իշխանություններն ամբողջովին պատրաստ են կատարել համաձայնագրի բոլոր դրույթները եւ բանակցելուց առաջ հասկանում էին՝ ինչ է դա ենթադրում:

«ՀՀ-ի հետ կապված չեն տեխնիկական պատճառները. մենք ամբողջովին պատրաստ ենք ստորագրել, բայց գիտեք, որ եվրոպական մի շարք երկրներում ընտրական, հետընտրական պրոցեսներ են, և զուտ ժամանակ է պահանջում, որ տվյալ երկրներում ձևավորվեն իրենց կառավարությունները, քանի որ այս համաձայնագիրը բոլոր պետությունները պետք է վավերացնեն: Սրա հետ կապված հնարավոր է որոշակի ժամանակի խնդիր առաջանա», – նշեց նա:

Մանրամասները՝  ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսփ Հովսեփյան




Լրահոս