«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, անդրադառնալով Սարգսյան-Ալիև հանդիպմանն ու դրան հաջորդած իրադարձություններին, համացանցիր իր էջում գրառում է կատարել.
«ԳՆԱՀԱՏԵՔ ՝ԻՆՔՆԵՐԴ…
«…Մի քանի րոպե առաջ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումն ավարտվեց. որևէ կոնկրետ պայմանավորվածություն, այսպես ասած, չունենք, խնդրի լուծման տարբերակների մասին: Բայց պայմանավորվել ենք, որպեսզի միջոցներ ձեռնարկենք լարվածությունն էլ ավելի թուլացնելու, որպեսզի առաջնագծում չունենանք զոհեր: Պետք է ասեմ` և՛ Ադրբեջանի նախագահը, և՛ ես դրանում խորապես շահագրգռված ենք: Տա Աստված, որ միշտ այդպես կարծի…».
Սերժ Սարգսյան Ժնեվ, հոկտեմբերի 16
Հոկտեմբերի 19-ին, ժամը 15:50-ի սահմաններում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998 թ. ծնված Տիգրան Արմենի Խաչատրյանը:
Արցախի ՊԲ հաղորդագրությունից, 19 հոկտեմբերի»: