Արմեն Ջիգարխանյանի կինը պատրաստ է ապահարզանի գործընթաց սկսել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանի կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, ինքնակամ հեռացել է Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնի տնօրենի պաշտոնից։ Նրա ներկայացուցիչ  Իրինա Մազուրը հայտնել է, որ Վիտալինան պատրաստ է ապահարզանի գործընթաց սկսել։

« Վիտալինան հեռացել է թատրոնից սեփական ցանկությամբ, ինչպես նաև որոշում ընդունել՝ սկսելու ապահարզանի գործընթաց»,-ասել է նա:

Հաղորդվում է, որ հայտնի դերասանի  կինն ուրբաթ կհեռանա  Մոսկվայից:




Լրահոս