Եթե դուք կարծում եք, որ ժամանակակից մարդիկ հաճախ անում են մտքի մեջ չտեղավորվող բաներ, ապա պետք է համեմատության համար ուսումնասիրեք նախկինում եղած պատմությունները: Դուք կհամոզվեք, որ մեր նախնիներն ունեցել են ավելի շատ տարօրինակություններ:
Կոկաինով բուժում
100 տարի առաջ սա ամենևին էլ վտանգավոր չէր համարվում, այլ հակառակը, այն կարող էին հանգիստ դեղատանը գնել: Կոկաինը նույնիսկ խորհուրդ էր տրվում երեխաներին որպես քնաբեր կամ բուժման միջոց ատամի ցավի դեպքում:
Երեխաների տեղափոխում փոստով
Որպես կատակ է հնչում, սակայն 20-րդ դարում ԱՄՆ-ում կարելի էր փոստով երեխաներին ուղարկել այլ վարկ: Տեղափոխումն արժենում էր մոտավորապես 15 ցենտ, սակայն երեխան պետք է նախատեսվածից ավելի քաշ չունենար:
Բուժման կասկածելի մեթոդներ
Հնում բժիշկները չեն իմացել այնպիսի երևույթների մասին, ինչպիսին դիզինֆեկցիան է և տարօրինակ մեթոդներ են օգտագործել:
Ռադիոակտիվ խաղալիքներ
Այդպիսի խաղալիքները 50-ականներին բավական պահանջված են եղել:
Զվարճալի խաղեր հոգեբուժարանում
Նախկինում հոգեբուժարանի հիվանդներին շատ վատ էին վերաբերում և նույնիսկ չէին կերակրում: Նրանք մի փոքր բիզնես էին հնարել և յուրաքանչյուր ցանկացողը գումարի դիմաց կարող էր նրանց հետ ժամանակ անցկացնել, զվարճանալ, ծաղրել:
Մարմնի մասեր հավաքել
Հիմա մարմնի մասեր հավաքելը կդիտվի խելագարություն: Սակայն այն ժամանակ այդ հոբբին այդպիսի զզվանք չէր հարուցում:
Բժշկի ցուցումով ծխել հղիության ընթացքում
Հիմա ծխողների համար լավ ժամանակներ չեն, սակայն դեռևս 70-ականներին բժիշկների հատուկ ցուցումով ծխել կարող էին նույնիսկ հղիները: