«Քաղաքական շատ ուժեր խոսում են ՀՀԿ-ի դեմ պայքարի մասին, սակայն երբ ժամանակը գալիս է, արհամարհում են ընտրությունները»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ-ի մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը բավական բարձր գնահատեց ՀՀԿ-ի շանսերը նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում:

«Քաղաքական շատ ուժեր շատ են խոսում մրցակցության մասին, ՀՀԿ-ի դեմ պայքարի մասին, սակայն երբ ժամանակը գալիս է, նրանք արհամարհում են այդ ընտրությունները, կամ չեն կարևորում կամ չունեն թեկնածուներ, որպեսզի կարողանան արդար մրցապայքարում պատշաճ մրցակցություն ապահովել»,-նկատեց Շարմազանովը:

Նա նշեց, որ նիստի ժամանակ քննարկվել են նաև առաջիկա շաբաթվա ընթացքում ԱԺ քառօրյայի աշխատանքները և այլ հարցեր:




Լրահոս