Վիգեն Սարգսյանին խաբել են. աղմկահարույց բացահայտում ՊՆ-ում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վերջերս ՊՆ-ում խարդախության ուշագրավ դեպք է բացահայտվել: ՀՀ ՊՆ N զորամասի հատուկ նշանակության 3-րդ ջոկատի 3-րդ վաշտի 1-ին խմբի հրամանատարի տեղակալ, կոչումով կրտսեր սերժանտ Արսեն Թադևոսյանն այդ պաշտոնը զբաղեցնելու համար դեռ 2016թ. նոյեմբերին կեղծ դիպլոմի պատճե է ներկայացրել՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյուրմրու մասնաճյուղն ավարտելու վերաբերյալ:

Սակայն կեղծիքը բացահայտվել է, եւ Թադեւոսյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի առաջին մասի հատկանիշներով՝ իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը՝ ինչպես նաեւ ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելու համար:

Այս կեղծ փաստաթղթի առկայության պայմաններում Արսեն Թադեւոսյանը ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի 2016 թվականի նոյեմբերի 21-ի  հրամանով նշանակվել է ՀՀ ՊՆ զորամասի հատուկ նշանակության 3-րդ ջոկատի 3-րդ վաշտի 1-ին խմբի հրամանատարի պաշտոնում, եւ նրան շնորհվել է առաջին սպայական լեյտենանտ  զինվորական կոչում»:

Առավել մանրամասը՝  «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս