Ադրբեջանը շարունակում է նույն գործելաոճը՝ խոստումը չկատարելով. իսկ Սերժ Սարգսյանի հետ ձեռք բերված համաձայնությունից հաշված օրեր են անցել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ ԼՂՀ ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հակառակորդի կողմից արձակված կրակոցից սպանվել է ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Տիգրան Խաչատրյանը: Սա օրերս Ժնեւում Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպումից հետո առաջին սահմանային միջադեպն էր:

Ու փաստորեն, չնայած այն հանգամանքին, որ երկու երկների ղեկավարները պայմանավորվել էին սահմանին թուլացնել լարվածությունը՝ նոր զոհերից խուսափելու համար, Ադրբեջանը շարունակում է նույն գործելաոճով:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 16-ին կայացած հանդիպումից հետո Սերժ Սարգսյանն ասել էր. «Մի քանի րոպե առաջ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումն ավարտվեց. որեւէ կոնկրետ պայմանավորվածություն, այսպես ասած, չունենք, խնդրի լուծման տարբերակների մասին: Բայց պայմանավորվել ենք, որպեսզի միջոցներ ձեռնարկենք լարվածությունն է՛լ ավելի թուլացնելու, որպեսզի առաջնագծում չունենանք զոհեր: Պետք է ասեմ` ե՛ւ Ադրբեջանի նախագահը, ե՛ւ ես դրանում խորապես շահագրգռված ենք: Տա Աստված, որ միշտ այդպես կարծի»:

Նկատենք, որ կատարվածը լուրջ մտահոգությունների տեղիք պետք է տա առաջին հերթին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մոտ, որոնք պետք է հասցեական պահանջեն Ադրբեջանից՝ վերջ տալ ապակառուցողական գործելաոճին, ԼՂ խնդրի լուծման գործընթացը վիժեցնելու փորձերին»:

Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս