
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ լարվել են ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի եւ Մալայան ակնաբուժական կենտրոնի սեփականատեր Ալեքսանդր Մալայանի հարաբերությունները։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Մալայանը անտեսում է առողջապահության նախարարի հրահանգները իր բժշկական կենտրոնը համարելով անկախ օղակ։
Նախարարն էլ իր հերթին փորձում է ունեցած լծակներով ճնշում գործադրել Մալայանի վրա։ Թե ինչով կավարտվի Ալթունյան-Մալայան հակամարտությունը, կախված կլինի առողջապահության նախարարի պաշտոնավարման ժամկետից»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: