Լուսանկարն արվել է Սյունիքի մարզում
Հոկտեմբերի 7-ին Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել էր Սյունիքի մարզ` մասնակցելու Սպարապետի օրվան նվիրված միջոցառումներին: «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը մարզի մի շարք քաղաքապետերի եւ գյուղապետերի չէր հրավիրել միջոցառմանը, այլ հրավիրել էր իր համար ցանկալի կերպարների: Համերգի ժամանակ Սերժ Սարգսյանի հետ նույն շարքում նստած էր Գորիսի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, 26-ամյա Առուշ Առուշանյանը, որը հայտնի է իր կրիմինալ անցյալով եւ դաջվածքներով:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ 1-ին կուրսի 1-ին կիսամյակում սովորող ուսանողը կարո՞ղ է օգտվել ուսման վարձի զեղչից: Եթե այո, ապա խնդրում եմ ասեք՝ ո՞ր դեպքում, ինչպե՞ս:
Լենա Մխիթարյան (58 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունված եւ ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող 1-ին կուրսի ուսանողներին, ըստ սահմանված չափերի, համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում տրամադրվում է պետության կողմից ուսանողական նպաստի ձեւով ուսման վճարի մասնակի փոխհատուցում:
Բակալավրի եւ ինտեգրացված կրթական ծրագրով սովորողների համար հաշվի են առնում ընդունելության քննություններից ստացած գումարային գնահատականը, իսկ մագիստրատուրայի ուսանողների համար՝ բակալավրի կրթական ծրագրի միջին որակական գնահատականը (ՄՈԳ):
ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». 2016/2017 ուսումնական տարում հանրապետության 63 բարձրագույն պետական եւ ոչ պետական ուսումնական հաստատություններ (ԲՈւՀ) եւ 12 մասնաճյուղեր բարձրագույն կրթության առաջին աստիճանում իրականացրել են մասնագիտական կրթություն բակալավրի ծրագրով: Այդ հաստատություններ ընդունվել է 17.649, սովորել` 81.648, ավարտել` 19.036 մարդ:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ կարգով է կատարվում աշխատողի վերջնահաշվարկը: Ինչպե՞ս են հաշվարկում այն:
Նելլի Հովսեփյան (38 տարեկան, օպերատոր)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ վերջնահաշվարկը կատարվում է հետեւյալ ձեւ`
1. Աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ աշխատանքային պայմանագրի լուծման oրը, եթե ՀՀ աշխատանքային oրենսգրքով, oրենքով կամ գործատուի եւ աշխատողի համաձայնությամբ վերջնահաշվարկի այլ կարգ նախատեuված չէ:
1.1. Եթե աշխատողը նույն գործատուի մոտ փոխադրվում (տեղափոխվում) է այլ աշխատանքի, գործատուն աշխատողի հետ վերջնահաշվարկ չի կատարում:
2. Գործատուն վերջնահաշվարկի oրը պարտավոր է աշխատողին վճարել աշխատավարձը եւ դրան հավաuարեցված այլ վճարումներ, uահմանված կարգով լրացնել աշխատողի աշխատանքային գրքույկն ու հանձնել նրան:
2.1. Ֆիզիկական անձ գործատուի մահվան դեպքում վերջնահաշվարկ կատարելու պարտականությունը փոխանցվում է ժառանգությունն ընդունողներին, իuկ ժառանգների բացակայության կամ ժառանգների կողմից ժառանգությունն ընդունելուց հրաժարվելու դեպքում այն անձին կամ մարմնին, որն ընդունում է այդ գույքը դրա արժեքի uահմաններում:
3. Աշխատողի ցանկությամբ գործատուն պարտավոր է նրան տրամադրել տեղեկանք աշխատանքային գործառույթների (պարտականությունների), աշխատավարձի, վճարված հարկերի ու պետական uոցիալական ապահովության վճարումների չափի եւ աշխատանքի գնահատականի վերաբերյալ: (Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդված):
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ աշխատանքային պայմանագիրը պետք է համապատասխանի այն կնքելու պահին գործող օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված կողմերի համար պարտադիր կանոններին (իմպերատիվ նորմերին):