ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Լոռու մարզում

ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում անցկացվող «Բերքի տոնին» մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, ՀՀ լոռու մարզպետ Վահե Հակոբյանը եւ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը: Լուսանկարից երեւում է, որ այս «ձեւավորված» կարտոֆիլը մեծ ուրախություն է պատճառել նրանց: Վ. Հակոբյանը խնամքով բռնել է կարտոֆիլն ու ցուցադրում է մյուսներին:

 

 

 

ՀԱՐՑ. Ես 2-րդ կարգի հաշմանդամ եմ: Հերթական վերափորձաքննություն անցնելուց հետո որոշում է կայացվել 2-րդ կարգը դարձնել 3-րդ: Ուզում եմ իմանալ` եթե դիմեմ դատարան, հետո նորից իրավունք ունե՞մ դիմել տարածքային մարմին` վերափորձաքննություն անցնելու համար:

Արուս Վարդանյան (64 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Վարդանյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ եթե անձը դիմել է ՀՀ վարչական դատարան, եւ նրա հայցն ընդդեմ ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության  գործակալության մերժվել է, ապա նա չի կարող նորից վերադասության կարգով բողոք ներկայացնել եւ կրկին  ենթարկվել վերափորձաքննության, քանի որ միեւնույն անձի, միեւնույն առարկայի վերաբերյալ եւ միեւնույն հիմքերով ուժի մեջ մտած վարչական կամ դատական ակտի առկայության դեպքում վարչական վարույթը կարճվում է: (Հիմք`  «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի):

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք, որ վարչական վարույթը կասեցվում է մինչեւ 60 օր ժամկետով: Նշված ժամկետում կասեցման հիմքերի վերանալու դեպքում վարույթը վերսկսվում է, իսկ նշված ժամկետում կասեցման հիմքերի չվերանալու դեպքում վարույթը կարճվում է:

 

 

 

ՀԱՐՑ. Եթե գործատուն աշխատողին չի գրանցում, ապա նա ի՞նչ պատասխանատվության կարող է ենթարկվել. արդյո՞ք նա տուգանվում է: Ուզում եմ իմանալ` որքա՞ն է կազմում մեկ չգրանցված աշխատողի հայտնաբերման դեպքում տուգանքի չափը:  

Լեւոն Սահակյան (46 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ անհրաժեշտ է ղեկավարվել «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ կետի դրույթներով, ըստ որի` աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձեւակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին գրավոր հրամանի եւ (կամ) գրավոր պայմանագրի բացակայության) փաստը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով արձանագրելու դեպքում գործատուն տվյալ (արձանագրման) ամսում յուրաքանչյուր չձեւակերպված վարձու աշխատողի համար հաշվարկում եւ վճարում է պարտադիր սոցիալական ապահովության վճար 60.000 դրամի չափով, եթե չձեւակերպված վարձու աշխատողների թվաքանակը մեկից երեք է:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձեւակերպելու փաստը լիազոր մարմնի կողմից ՀՀ կառավարության սահմանած կարգով արձանագրվելու դեպքում գործատուն տվյալ ամսում յուրաքանչյուր չձեւակերպված վարձու աշխատողի համար հաշվարկում եւ վճարում է եկամտային հարկ` 1.60.000 դրամի չափով, եթե չձեւակերպված վարձու աշխատողների քանակը 1-3 է2. 150.000 դրամի չափով, եթե չձեւակերպված վարձու աշխատողների քանակը 4-6 է3. 300.000 դրամի չափով, եթե չձեւակերպված վարձու աշխատողների քանակը 7-9 է4. 600.000 դրամի չափով, եթե չձեւակերպված վարձու աշխատողների քանակը գերազանցում է 9-ը:




Լրահոս