
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սեյրան Սարոյանին Չինաստանից տեղափոխել են Մոսկվա, որտեղ, սակայն, գեներալի հրավերով Կորեայից հատուկ բժիշկներ են հրավիրել, որոնք զբաղվում են Սարոյանի առողջական խնդիրներով: Ինչո՞ւ Մոսկվա՝ հարցրինք նրա մտերիմներին։ «Իրեն լավ է զգում Մոսկվայում, բիզնեսներն այնտեղ են»: Մինչ այդ Սարոյանը բուժվում էր Չինաստանում, դրանից առաջ Իսրայելում Մեռյալ ծովի վաննաներ էր ընդունում»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: