«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով` ԱԱԾ նախկին ղեկավար Կառլոս Պետրոսյանը, որը վերջին տարիներին Մոսկվայում է եւ բավականին սոլիդ պաշտոն է զբաղեցնում այնտեղ, ամենեւին էլ անմասն չէ հայաստանյան ներքաղաքական զարգացումներից:
«Գորշ կարդինալի» ֆունկցիաներին լավագույնս տիրապետող Կ. Պետրոսյանը վերջին շրջանում Մոսկվայում հանդիպումներ է ունենում հայաստանյան քաղաքական, այդ թվում եւ ընդդիմադիր գործիչների հետ, փայլուն հարաբերություններ ունի վարչապետի խորհրդական Գագիկ Մարտիրոսյանի հետ: Հիշեցնենք նաեւ, որ Պետրոսյանի դուստրն Իսպանիայում ՀՀ դեսպան Ադոնցի որդու՝ Նարեկ Ադոնցի կինն է։ Նարեկն էլ ՀՀ վարչապետի օգնականն ու սանիկն էր, բայց օրերս անսպասելիորեն ազատվեց աշխատանքից»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: