«ժամանակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 15-ին լրացավ Սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանի 70-ամյակը։ «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Կիմ Բալայանի տեղի ամենահավանական հավակնորդը ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանն է։
Արդեն տևական ժամանակ է՝ խոսվում է այն մասին, որ Թովմասյանը կարող է փոխարինել ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին, ով 2018թ. մարտի 23-ին է դառնում 70 տարեկան, և կրկին օրենքի ուժով նրա լիազորությունները դադարում են։ Բայց մինչև Սահմանադրական դատարանի նախագահ դառնալը Հրայր Թովմասյանը պետք է ՍԴ անդամլինի։ Տեսականորեն Հրայր Թովմասյանին ՍԴ անդամ կարող են նշանակել ԳագիկՀարությունյանի փոխարեն, սակայնիշխանությունըավելիպատեհ է համարում նրան ՍԴ անդամն շանակելԿիմ Բալայանի փոխարեն, որպեսզի մի քանի ամիս լինի ՍԴ շարքային անդամ, և նոր միայն ԱԺ կողմից ընտրվի ՍԴ նախագահ»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: