«Ժամանակ» թերթը գրում է. ««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը որոշել է լրջորեն զբաղվել նոյեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններով։ «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ-ն այնքան է կարևորում այդ ընտրություններում իր առաջադրած թեկնածուների հաղթանակը, որ թեկնածուների քարոզարշավին կմասնակցեն «Ծառուկյան» դաշինքի անդամ պատգամավորներ և անձամբ ԲՀԿ նախագահ ԳագիկԾառուկյանը։ Այդ մասնակցությունը կլինի նույն մեխանիզմով՝ սկզբում ընտրողների հետ կհանդիպեն «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները, իսկ հետո հանրահավաքում ելույթ կունենա Ծառուկյանը»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: