Արդարադատության նախարարությունը պարտվել է ԿԸՀ-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարարությունը դատարանում պարտվել է կենտրոնական ընտրական հանձնաժողովին: 2017 թվականի հունիսի 5-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը դիմել էր ՀՀ վարչական դատարան` պահանջելով, որ դատարանը միջամտի եւ պարտավորեցնի ՀՀ արդարադատության նախարարությանը` վերացնելու իր կայացրած որոշումը:

Բանն այն է, որ արդարադատության նախարարությունը վարչական վարույթ հարուցելու մասին որոշում է կայացրել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները համացանցում տեղադրելու հետեւանքով ՀՀ քաղաքացիների անձնագրային տվյալների հրապարակման համապատասխանությունն «Անձնական տվալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջներին ստուգելու համար:

Արդյունքում դատարանը լսելով երկու կողմերին՝ որոշել էր բավարարել ԿԸՀ-ի պահանջը եւ անվավեր էր ճանաչել ՀՀ արդարադատության նախարարության ընդունած որոշումը։ Կեցցե ամենաարդար դատարանը՝ ի դեմս ՀՀ վարչական դատարանի դատավոր Միքայել Մելքումյանի:




Լրահոս