Ալբանիայի Դուրես քաղաքում շարունակվում է ծանրամարտի Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:85 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Անդրանիկ Կարապետյանը (Մ23) երկամարտի 360 կգ արդյունքով դարձել է Եվրոպայի չեմպիոն:
Պոկում վաժությունում հայ ծանրորդը գլխավերևում է պահել 170 կգ: Հրումում Կարապետյանը կարողացել է ֆիքսել 190 կգ՝ զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը:
Այսպիսով, Անդրանիկ Կարապետյանը նվաճել է մեծ ոսկե և մեկական փոքր ոսկե ու արծաթե մեդալներ: Այսօր մրցահարթակ կմտնեն նաև Կարուշ Ղուկասյանը (94 կգ) և Տաթև Հակոբյանը (90 կգ):