ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Իրանից գազ գնելու հնարավորություններին և նշեց, որ մեծ բաշխիչ ցանցը մեկն է:
«Այսօր սպառողին հասնում է ռուսական գազ, քանի որ այլ գազ չկա: Այլընտրանքի խնդիր մենք չունենք: Ունենք գազ գնելու երկու հնարավորություն՝ մեկը վերևից, մեկը ներքևից: Պետք է գնենք այնտեղից, որն էժան է, այլ տարբերակ չկա: Կա շուկա, այն պարտադրում է պայմաններ, մենք էլ ընդունում ենք և գնում այնտեղից, որն ավելի էժան է», – նշեց նա:
Նա նշեց, թե Իրանի նախագահի Հայաստան կատարած այցի ժամանակ, նաև վարչապետի այցի ժամանակ Իրանից գազի ներկրման հարցը մշտապես քննարկվել է և մնում է օրակարգային: «Ինչու գազ չենք գնում Իրանից: Գազային պայմանագրերը չեն կարող կնքվել մեկ, երկու, երեք տարվա համար: Գազային պայմանագրերը պետք է լինեն երկարաժամկետ: Ինչ գնով գնենք Իրանի գազը, որպեսզի ձեռնտու լինի», – հավելեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում