Սոնա Պողոսյանը` ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Մ 20 տարեկանների Եվրոպայի առաջնության 75 կգ քաշային կարգում Սոնա Պողոսյանը նվաճեց չեմպիոնի կոչումը։

Երկամարտում հայ ծանրորդը գրանցեց 227 կգ արդյունքը։ Պողոսյանը փոքր ոսկե մեդալների արժանացավ նաեւ պոկում (97 կգ) ու հրում (130 կգ) վարժություններում։

Վաղը պայքարի մեջ կմտնեն Անդրանիկ Կարապետյանը (85 կգ), Կարուշ Ղուկասյանը (94 կգ) եւ Տաթեւ Հակոբյանը ( 90 կգ)։




Լրահոս