Հայաստանի, Կիպրոսի և Հունաստանի միջև սփյուռքի հարցերի վերաբերյալ եռակողմ հանդիպման մասին համատեղ հայտարարություն են տարածել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Կիպրոսի նախագահի՝ հումանիտար և արտերկրյա հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսը և Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Տերենս Նիկոլաոս Քուիքն այսօր (ուրբաթ, 20-ը հոկտեմբերի 2017թ.) անցկացրեցին Հայաստանի, Կիպրոսի և Հունաստանի միջև սփյուռքի հարցերի համակարգման ուղղությամբ առաջին եռակողմ հանդիպումը:

Հանդիպումը տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության և Կիպրոսի Հանրապետության նախագահի՝ հումանիտար և արտերկրյա հարցերով հանձնակատարի գրասենյակի միջև Երևանում՝ 2017թ. հունիսի 19-ին ստորագրված Սփյուռքի հարցերի շուրջ համագործակցության վերաբերյալ Փոխըմբռնման Հուշագրի հիման վրա:

Այսօրվա հանդիպումը հաստատեց պաշտոնական երկխոսություն և նշանավորեց հայ, կիպրացի և հույն ժողովուրդների միջև պատմական բարեկամական հարաբերությունները և, համատեղ ծրագրերի միջոցով, միջկառավարական երկխոսությանը զուգահեռ, նրանց միջև մշակութային, կրոնական և տնտեսական ամուր կապերը որպես երեք երկրների՝ իրենց սփյուռքյան համայնքներին սատարելու պատրաստակամության և նրանց միջև փոխըմբռնման ու սերտ համագործակցության արտահայտություն:

Երեք երկրները համաձայնվեցին նպաստել ակադեմիական ինստիտուտների, մշակութային կենտրոնների, լրատվական խմբերի և գիտական կենտրոների միջև համատեղ տեղեկատվական փոխանակման նախաձեռնությունների և նախագծերի խթանմանը, որոնք նպատակ ունեն նպաստելու նրանց ընդհանուր արժեքներին և սփյուռքի հետ կապված հարցերին:

Երեք կողմերը համաձայնվեցին նաև արտերկրում իրենց կազմակերպված սփյուռքների միջև համագործակցության առավել սերտացմանը խրախուսելու մասին՝ երիտասարդների ակտիվ մասնակցությամբ: Որոշվեց հաջորդ տարվա գարնանը Ֆրանսիայում հրավիրել երեք սփյուռքների երիտասարդների եռակողմ հանդիպում, որպեսզի այս կարևորագույն փոխգործակցությունը վերածվի կոնկրետ գործողությունների և իր նպաստը բերի սփյուռքի հարցերի վերաբերյալ լավագույն փորձի և գիտելիքի փոխանակմանը:




Լրահոս