Հոկտեմբերի 23-ին ժամը 13.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա «ԱՅ ԲԻ ՍԻ» Ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության ներկայացուցիչների ասուլիսը։
Թեման՝ ««ԱՅ ԲԻ ՍԻ» Ռազմահայրենասիրական Հասարակական Կազմակերպությունը իրականացրել է «ԵՍ ԵՄ ԶԻՆՎՈՐԸ» բարեգործական ծրագիրը. կատարած աշխատանքների ամփոփում, ՀԿ-ների, անհատների և սփյուռքի մասնակցությունը ծրագրի իրականացման և աջակցման գործընթացում. Խնդիրներ և ծրագրի շարունակական լինելուն ուղղված հետագա անելիքներ»։
Բանախոսներն են՝
Արմենուհի Թունյան -«ԱՅ ԲԻ ՍԻ» Ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ
Ռոլան Ազիզյան – -«ԱՅ ԲԻ ՍԻ» Ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության փոխնախագահ
Մնացական Պողոսյան – -«ԱՅ ԲԻ ՍԻ» Ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության աշխատանքի ղեկավար
***
Հոկտեմբերի 23-ին, ժամը 11:00-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Աշոտ Երկաթ» սրահում (հասցե` ք. Երևան, Ամիրյան 1) տեղի կունենաՀայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST)
կողմից առաջարկվող կրթաթոշակային ծրագրի մեկնարկն ազդարարող մամուլի ասուլիս:
Ասուլիսի բանախոսներն են ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաներիհիմնադրամի (FAST) գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանը:
***
Հոկտեմբերի 23-ին ժամը 12 00 Հայացք մամուլի ակումբի հյուրն է փաստաբան Տիգրան Սարգսյանը:
Թեման՝ Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի նախագիծ, կարգավորվող խնդիրներ, ինչ ազդեցություն կարող է ունենալ հասարակության շրջանում:
***
Հոկտեմբերի 23-ին ժամը 13 00 Հայացք մամուլի ակումբի հյուրերն են փաստաբան Նորայր Նորիկյանը և Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ավագ դասախոս, տեխնիկական գիտությունների թեկնածու Սուրեն Էյրամջյանը:
Թեման՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծ, դրական և բացասական կողմերը:
***
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10.00, Հայաստանի երիտասարդական հիմնադրամում (Աբողվյան 50/5) կմեկնարկի «Վարչական շրջանի շրջակա միջավայրի մոնիթորինգ և աղտոտիչների թունավորության գնահատում» խորագրով 4-րդ միջազգային գիտաժողովը: Գիտաժողովի հիմնական նպատակն է շրջակա միջավայրի մոնիթորինգի, պահպանման, ինչպես նաև աղտոտիչների բացահայտման և վերահսկման խնդիրների վերաբերյալ ժամանակակից մեթոդների, եղանակների ներկայացումն ու քննարկումը:
Գիտաժողովը կազմակերպվում է ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, ՀԱՊԿ ինստիտուտի Հայաստանիազգային ներկայացուցչության և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից, աջակցում են ՀՀ ճարտարագիտական ակադեմիան, ՀԱՊՀ ուսանողական խորհուրդը և«Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա» ՀԿ-ն:
***
Հոկտեմբերի 23-ին ժամը 12:00 Փաստարկ ակումբի հյուրն է Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: ԹԵՄԱ՝ 2018թ. պետական բյուջեն: Ինչ սպասումներ են ձևավորվում ՀՀ տնտեսության իրական հատվածի համար