Ժիրայր Սէֆիլյանի կոչից հետո հասարակական-քաղաքական գործիչների հանդիպումները շարունակվում են: Նախօրեին տեղի է ունեցել հերթական հանդիպումը, որի ժամանակ քննարկվել են հետագա անելիքներն ու ընդունվելիք հռչակագրի հետ կապված հարցեր:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը նշեց, թե քննարկմանը մասնակից բոլոր կողմերը միաձայն համակարծիք են, որ պետք է ազատվել իշխանությունից, եւ քննարկումների հիմնական թեման դրան հասնելու ձեւերն ու հասարակությանը նախապատրաստելուն է ուղղված: