Աբովյանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի առեւտրի սպասարկման կանոնակարգման բաժնի պետ Մանվել Մովսիսյանի եւ իր ենթակաների գործով վճիռը հրապարակվեց: «Ժողովուրդ» օրաթերթն անդրադարձել էր այս պատմությանը՝ տեղեկացնելով, որ Մովսիսյանը բացօթյա առեւտրով զբաղվող անձանց համար արտոնյալ պայմաններ էր ստեղծել եւ պաշտոնական լիազորություններ անցել:
Այս արարքի համար Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գեղամ Մարգարյանը Մանվել Մովսիսյանի նկատմամբ պատիժ նշանակեց ազատազրկում 5 ամիս 11 օր ժամկետով: