Ո՞վ էր իրենց իրավունք տվել նախաստորագրել առանց հանրության հետ քննարկելու. Արամ Գ. Սարգսյանը դեմ է ՀՀ-ԵՄ համաձայնագրին. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը դեմ է Հայաստան-Եվրամիություն ընդլայնված և համապարփակ գործընկերության համաձայնագրի ստորագրմանը: «Մեր ներքին գործերին են խառնվում: Ո՞վ էր իրենց իրավունք տվել նախաստորագրել առանց հանրության հետ քննարկելու, մենք նոր ենք իմանում, որ այնտեղ կետ կա, որ ատոմակայանը պետք է փակվի:

Ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ ենք ստանալու, ինձ ասում են՝ ավելի հստակ կպայքարենք կոռուպցիայի դեմ. մենք մանկապարտեզի երեխա ենք, ու դաստիարակչուհի՞ն մեզ պետք է պարտադրի, մենք ինքներս չե՞նք ուզում։ Մենք ցանկացածի հետ կարող ենք համագործակցել, պարտադիր չէ այդպես մեծ 400-էջանոց փաստաթուղթ լինի, այդ ինչ են գրել այդ 400 էջում։ Եթե մեզ ուզում են որոշակի պարտադրանքի տակ դնել՝ ես դրան դեմ եմ»,- եզրափակեց նա»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս