«Սասնա ծռերի» 5 անդամ կարդարացվեն. ում կհասնի ամենախիստ պատիժը. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Սասնա ծռեր» խմբից առնվազն 5 անձ կարող է արդարացվել։ Պատճառն այն է, որ վերջիններս ՊՊԾ գնդի գրավման մասին չեն իմացել և իրենց կարծիքով՝ պարզապես ի պաշտպանություն Սեֆիլյանի բողոքի հանրահավաքի են գնացել։ Մեր տեղեկություններով՝ «Սասնա ծռերից» առնվազն երեք անձ էլ ստանալու է ամենախիստ պատիժը՝ խոսքը հավանաբար ոստիկանների սպանության մեջ մեղադրվող Սմբատ Բարսեղյանի, ինչպես նաև Պավլիկ Մանուկյանի և Վարուժան Ավետիսյանի մասին է։ Վերջին երկուսին ամենախիստ պատիժն է սպասվում՝ ՊՊԾ գնդի գրավման օպերացիան կազմակերպելու համար»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս