«Շատ մարզ չունենք». Վայոց Ձորի մարզպետը չի կարծում, թե մարզերի խոշորացում կլինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը վարչապետ Կարեն Կարապետյանին է ներկայացրել հանձնարարականների կատարման ընթացքը: «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մարզպետը վսահեցրեց, թե չկատարված հանձնարարականներ իրենց կողմից չեն եղել, եւ վարչապետը գոհ է մնացել իրենից:

Քանի որ Վայոց ձորի մարզն ամենափոքրն է, ենթադրվում է` մարզերի խոշորացման ծրագրի դեպքում այն առաջինն է «հարվածի տակ ընկնելու»: «Եվրոպական երկրներում հիմնականում ռեգիոնները ձեւավորվել են 200-250 բնակիչներ ունեցողները: Խնդիրը սրանումն է, բայց չեմ կարծում, թե մենք այդքան շատ մարզ ունենք:

Չեմ կարծում, թե առաջիկայում մարզերի խոշորացում հնարավոր է: Բոլոր հարցերը պետք է քննարկվեն, եթե գործունեության հետ կապված կրճատումներ լինեն, լիազորությունների դադարեցումներ լինեն՝ ինչն է պակասելու, կամ ինչն է փոխանցվելու մարզպետարաններին, եւ ըստ դրա էլ կորոշվի հաստիքային աշխատակազմն ու մնացած հարցերը»,- մեզ հետ զրույցում ասաց մարզպետը:




Լրահոս