Դպրոցներում չարաշահման նոր դեպքեր են բացահայտվել. տնօրենն ասելիք չունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դպրոցներում չարաշահման նոր դեպքեր են բացահայտվել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Լուսակն համայնքի հիմնական դպրոցի տնօրենը նույն դպրոցի 9-րդ դասարանի աշակերտի՝ 2017թ. փետրվարից ՀՀ-ից բացակայելու, փաստացի կրթություն չստանալու եւ ավարտական քննություններին չմասնակցելու պայմաններում ակնհայտ կեղծ տեղեկություններ եւ գրառումներ է մտցրել հիմնական կրթության վկայականների բաշխման մատյանում, ավարտական քննական արձանագրություններում եւ դասամատյաններում:

Դրանց հիման վրա տնօրենն աշակերտի անվամբ կազմել եւ հանձնել է հիմնական կրթության կեղծ վկայական: Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ տնօրենին օգնել եւ օժանդակել են նույն դպրոցի ուսուցիչները:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Լուսակն համայնքի հիմնական դպրոցի տնօրեն Տաթեւիկ Մնացականյանը, անդրադառնալով իրավապահների բացահայտումներին, ասաց. «Թույլ տվեք ոչ մի հարցի չպատասխանել, քանի որ այդ ամենը հրապարակողները ոչ մի անգամ նման հարցով չեն դիմել ինձ, հետեւաբար հրապարակելուց հետո էլ, ինչ ասեմ, դիմեք նրանց, ովքեր հրապարակել են, ասելիք չունեմ»:




Լրահոս