Ախալքալաքում քաղաքապետի ընտրություններ են. պայքարը երկու թեկնածուի միջև է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 21-ին Վրաստանի Ախալքալաք քաղաքում տեղի կունենան քաղաքապետի ընտրություններ, որի համար պայքարում է վեց թեկնածու: Այսօր ընտրություններ տեղի կունենան նաեւ հայաշատ մեկ այլ՝ Նինոծմինդա քաղաքում, որտեղ քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի 5 թեկնածու:

Ախալքալաքում առաջադրված թեկնածուներն են՝ «Նոր Վրաստանի միասնություն» կուսկացությունից Ռուբեն Մկրտչյանը, «Ազատության շարժում` Եվրոպական Վրաստան» կուսակցությունից՝ Հարություն Ալեքսանյանը, «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կուսակցությունից՝ Յուրիկ Ունանյանը:

«Դեմոկրատական շարժում-Ազատ Վրաստան» կուսակցությունն առաջադրել է Մելիք Ռաիսյանի թեկնածությունը, «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը՝ Զուրաբ Օզբեգիշվիլիի թեկնածությունը, իսկ «Վրաստանի Հայրենասերների դաշինք» կուսակցությունն էլ առաջադրել է Սամվել Պետրոսյանի թեկնածությունը:

Նշվում է, թե հիմնական մրցակցությունը թերեւս ընթանալու է Սամվել Պետրոսյանի եւ իշխանական թեկնածու Յուրիկ Ունանյանի միջեւ: Առաջինը հայրենասեր կերպար է, երկրորդը՝ վրացական իշխանությունների հետ մտերիմ հարաբերություններով հայտնի գործարար:




Լրահոս