Սեպտեմբերի 14-ին Վերնիսաժում կրակոցների գործով կալանքի տակ գտնվող Ռաֆայել Խաչատրյանին օրերս կրկին հարցաքննել են: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով՝ քննիչներն ընդամենը մի քանի ճշգրտող հարցեր են ուղղել կալանավորին:
Ի դեպ տեղեկացանք, որ վերջինիս խափանման միջոց կալանքը ստորագրությամբ չհեռանալու մասին փոխելու հարցով ՀՀ վերաքննիչ դատարան դիմում էր ներկայացվել, սակայն դիմումը մերժվել է: Ասել է, թե նա կշարունակի մնալ կալանքի տակ:
Հիշեցնենք, որ Վերնիսաժի կրակոցների գործից անցել է մեկ ամիս, եւ դեռեւս իրավապահները չեն հայտնաբերել կրակոցների գործով հետախուզվող Ալբերտ Բլբուլյանին եւ Արմեն Կարադավիդովին: Փաստորեն, գործը կանգ է առել, քանի որ չկան հիմնական դերակատարները: