
Արդեն հայտնել ենք, որ ՌԴ Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքի չաշխատող սրճարանի դիմաց երեք հայ տղամարդիկ կրակ են բացել երիտասարդների ուղղությամբ: Արդյունքում երկու մարդ մահացել է, մեկը` վնասվածքներ ստացել: Դեպիք առնչությամբ նոր մանրամասներ են հայտնի դարձել:
Մանսավորապես, ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 19-ի երեկոյան, երբ 43 տարեկան երկու տղամարդ կրակ են բացել մի խումբ մարդկանց ուղղությամբ: Դրանից հետո նրանք փախուստի են դիմել: Ընդ որում, խոսքը 5-ից ավելի կրակոցների մասին է:
Դեռ հայտնի չէ, թե ինչպես են զարգացել իրադարձությունները , բայց 27-ամյա Միսակը մահացել է տեղում՝ գլխին ստացած հրազենային վիրավորումից, 28-ամյա Ռուսլանը մահացել է հիվանդանոցում՝ կրծքավանդակի ետեւի մասը մխրճված փամփուշտից։ Իսկ երրորդ տուժածը՝ 38-ամյա Ռուսլանը, վիրավորվել էր ծնկի շրջանում. նրան վիրահատել են:
Այժմ կասկածյալները հետախուզվում են. իրավապահ մարմինները ներկայացրել են նրանց լուսանկարները:
«Հետախուզվում են Սերգեյ Սահակի Ելիզարյանցը, 1975 թ ծնված և Գագիկ Հենրիկի Եսայանը՝ 1974 թ․։


Ոչ պաշտոնական վարկածներից մեկով՝ կրակողը սնանկացած գործարար էր, որն այդ ձեւով փորձում էր լուծել իր խնդիրները։ Խոսքը Սերգեյի մասին է, ով հանդիսանում է «Ասսեր» ՍՊԸ-ի հիմնադիրը, որը զբաղվում է տարածքների վարձակալությամբ: Սակայն այս ընկերությունը հայտնի է նաև դատական պատմություններով ՝ հարկերը չվճարելու համար:
