Աստղերը նույնպես մարդիկ են, այնպես որ ո այնպիսի թուլություններ, ինչպիսին դաջվածքներն են, նրանց ևս հասու են: Adme.ru-ն ներկայացնում է աստղային դաջվածքների մասին պատմություններ, որոնք հաճախ զվարճալի են:
Էմմա Սթոունն ու թռչունների թևերը
Ի՞նչ է անում այս դաջվածքը գեղեցկուհու ձեռքին: Այս նույնն թռչունն առկա է The Beatles-ի «Blackbird» երգում: Դերասանուհու խոսքով, դաջվածքի էսքիզն արել է անձամբ Փոլ Մաքքարթնին: Այդպիսի դաջվածք առկա է նաև դերասանուհու մոր ձեռքին:
Ջոնի Դեփն ու «Ընդմիշտ գինի»-ն
Ջոնի Դեփը բազմաթիվ դաջվածքներ ունի, որոնք հստակ պատմություն ունեն և վերաբերում են նրա կյանքի այս կամ այն հատվածին: Օրինակ դերասանուհի Վայնոնա Ռայդերի հետ հարաբերությունների ժամանակ նա «Վայնոնան հավերժ» գրությամբ դաջվածք ուներ, իսկ արդեն բաժանվելուց հետո «Գինին ընդմիշտ»:
Ջենիֆեր Լոուրենս
Հիշո՞ւմ եք, որ փոքր ժամանակ մեր ձեռքին հուշող բաներ էինք գրում: Մենք դա անում էինք գրիչով, իսկ դերասանուհին ավելի հեռուն է գնացել: Որպեսզի չմոռանա հաճախ ջուր խմել, նա իր ձեռքին h2O գրությամբ դաջվածք է արել:
Քենդալ Ջեններ
Նա իր աջ ցուցամատին սպիտակ կետ է դաջվածք արել:
Վիխտորիա, իմ սեր
Թվում է, որ նա պետք է դաջվածքների մասին ամեն ինչ իմանա, բայց ցավոք՝ ոչ: Նրա ձեռքին կնոջ անունը դաջված է տառասխալով:
Կրուսի հանելուկը
883 գրությամ դաջվածքը երկրպագուներին մտածելու տեղիք է տվել, թե ի վերջո ինչու է դերասանուհին այդ թվերն ընտրել: Եզրակացությունները տարբեր են, սակայն անձամբ դերասանուհին ինտրիգ է պահում՝ այդպես էլ չասելով:
Մեգան Ֆոքսն ու անհետացող Մերիլին Մոնրոն
Ֆոքսը խոստավանել է, որ իր կուռքից հիասթափվել է ու այն որպես վատ օրինակ դաջել ձեռքին:
Նիկոլ Ռիչի-կույս
Խոստովանեք՝ ձեր ընկերներից քանիսն են դաջել կենդանակերպի նշանը: Իսկ եթե Virgo -ի փոխարեն դաջված է Virgin (կույս): Դժվար թե լինեն այդպիսինները: Սակայն Նիկոլ Ռիչին բացառություն է:
Ռիհաննան և իր ամենասեքսուալ դաջվածքը
Ռիհաննան իր մարմնի վրա մոտ 20 դաջվածք ունի, սակայն այս մեկն էապես տարբերվում է: Դա արված է նրա տատիկի պատվին: «Դոլի տատիկը միշտ իմ սրտում է», – ընդգծում է Ռիհաննան: