Համացանցում հաճախ հանդիպած կլինեք պատմություններ այնպիսի մարդկանց մասին, ովքեր ցանկացել են փոխել սեռը: Հաճախ դրանք ուղեկցվում են վատ մեկնաբանություններով, որոնց հաճելի չէ հենց սեռափոխման փաստը: Այս հոդվածի հերոսները կին դարձած առաջին տղամարդիկ են:
Էյնար Վեգեները ծնվել է 19-րդ դարի վերջին: Նա կարող էր դառնալ լավ նկարիչ, սակայն հայտնի դարձավ այլ բանի շնորհիվ…
Իր ապագա կնոջ հետ նա ծանոթացավ արվեստի ակադեմիայում: Աղջիկը սիրում էր դիմանկարներ նկարել, իսկ նա՝ բնանկարներ: Երբ մի անգամ բնորդը չէր եկել, նա տղային առաջարկեց աղջկա զգեստներով իր բնորդը դառնալ: Ուսանողին շատդուր եկավ նոր կերպարը: Հենց այդ օրն էլ ի հայտ եկավ Լիլին…
1912 թվականին ամուսինները տեղափոխվեցին Փարիզ, որտեղ Լիլին ոչինչ չէր թաքցնում: Նրանք զբոսնում էին որպես քույրեր:
Ժամանակի ընթացքում Էյնարին ձանձրացրեց ձևացնել և նա նամակ գրեց բոլոր բժիշկներին, սակայն վերջիններս հրաժարվում էին վիրահատել: Վերջապես դա արեցին:
Ժամանակի ընթացքում Լիլին հանդիպեց տղամարդու, ում ցանկացավերեխա պարգևել, սակայն ամեն ինչ վատ ավարտ ունեցավ և վերջինս մահացավ:
Ռուդոլֆը ծնվել է 1891 թվականին: Նա մանկուց տարօրինակ պահվածքով է աչքի ընկել, իրեն Դորա է անվանել, մի անգամ էլ փորձել է կտրել առնանդամը:
Երիտասարդ տարիքում Ռուդոլֆին հաջողվեց աշխատանքի տեղավորվել սեքսուալ հետազոտություններ անցկացնող կենտրոնում, որտեղ հանդիպեց Մագնուս Հիրշֆելդին: Արդեն 1922 թվականին նա վիրահատեց Ռուդոլֆին:
Երկու տարի հետո ազգայնականներն այրեցին կենտրոնը, իսկ Դորայի և ևս չորս տրանսվիստիտների ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ: