ՏԻՄ ընտրություններին հետևելու համար հավատարմագրվել են 1017 դիտորդ և 275 լրագրող

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 5-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրվելու կամ հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ կատարելու համար դիմումներ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչև ս.թ հոկտեմբերի 21- ը:

Այս մասին հիշեցնում է ԿԸՀ-ն, հավելելով, որ սահմանված ժամկետում կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել են 11 տեղական հասարակական կազմակերպության թվով 1017 դիտորդներ: ԿԸՀ հաղորդմամբ՝ այսօր լրացել է նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչների հավատարմագրման դիմումները ԿԸՀ ներկայացնելու ժամկետը: Քվեարկության օրն ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու նպատակով ԿԸՀ-ում հավատարմագրվել են 24 տեղական զանգվածային լրատվության միջոցների թվով 275 ներկայացուցիչներ:

Նոյեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են կայանալու հանրապետության 69 համայնքներում:




Լրահոս