Հայաստանի ծանրորդները հերթական ոսկե մեդալը նվաճեցին Ալբանիայի Դուրեշ քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում:
Սիմոն Մարտիրոսյանը նվաճեց Ալբանիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնության հաղթողի կոչումը: Նա երկամարտում հավաքեց 433 կգ (197+236) և ռեկորդ սահմանեց : Սիմոն Մարտիրոսյանը հրում վարժությունում 236 կգ-ն բարձրացրեց երկրորդ փորձից:
Այդպիսով, մեր ծանրորդը երկամարտի 433 կգ ցուցանիշով ճանաչվեց Եվրոպայի երիտասարդների չեմպիոն: Երկորդ տեղը զբաղեցրած վրացի Գեորգի Չխեիձեն 17 կիլոգրամով ետ մնաց Սիմոն Մարտիրոսյանից: