
Ալբանիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանը քիչ առաջ նվաճեց 6-րդ ոսկե մեդալը:
Մինչև 23 տարեկան գերծանրքաշայինների պայքարում օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանը կարողացավ ոսկե մեդալ նվաճել: Նա երկամարտում հավաքեց 420 կգ, որով 19 կգ գերազանցեց երկրորդ տեղը գրաված ռուսաստանցի Անտոն Սավչուկին:
Հիշեցնենք, որ այսօր նաև Սիմոն Մարտիրոսյանը նվաճեց Ալբանիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնության հաղթողի կոչումը: Նա երկամարտում հավաքեց 433 կգ (197+236) և ռեկորդ սահմանեց :