ՖՈՏՈ. Բաքվում հայկական եռագույնով մեքենայի առեղծվածը. ում է այն պատկանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաքվի կենտրոնական` Ուզեիր Գաջիբեկովի անվան փողոցում քաղաքացիների կողմից նկարահանվել է Mercedes մակնիշի ադրբեջանական համարանիշներով ավտոմեքենա` ետնամասում, մեքենայի համարանիշի կողքին փոքրիկ հայկական դրոշի տարբերանշանով: Եռագույնի նշանն իրարանցում է առաջացրել Բաքվում և գործին միջամտել է Ճանապարհային ոստիկանությունը:

Հետաքննության ընթացքում պարզվել է, որ ավտոմեքենան պատկանում է արտասահմանում ապրող Ադրբեջանի քաղաքացու:

«Ավտոմեքենան գնել են ավտոսրահից, սակայն «տյունինգն» արվել է հայկական ընկերության կողմից»- ՃՈ պաշտոնյան այդպես է մեկնաբանել դրոշի առկայությունը:

Նրա խոսքով, ավտոմեքենայի տերը կարծել է, թե մեքենայի վրա ոչ թե Հայաստանի, այլ Կոլումբիայի դրոշն է: Ավտոմեքենայի սեփականատիրոջը հրահանգվել է հեռացնել նշանը: Հետաքննական մարմիններն այն եզրակացության են եկել, որ հայկական դրոշով մեքենան Ադրբեջան է հասել Վրաստանից:




Լրահոս