Պարզվում է` մի քանի հայտնիների միջև կան բարեկամական կապեր, որոնց մասին նույնիսկ իրենք չեն կասկածել` մինչև հայտնի դառնալը: Adme.ru-ն գտել է մի քանի հայտնի մարդկանց, ովքեր չնայած հեռու, սակայն բարեկամներ են:
Նիկոլաս Քեյջ և Սոֆիա Կոպոլա
Քեյջի իսկական անունը Նիկոլաս Քիմ Կոպոլա է: Ընտանիքում հաշվվում է մոտ 10 բարեկամներ, ովքեր կապ ունեն կինոմատոգրաֆիայի հետ: Նրանցից մեկն էլ Սոֆիա Կոպոլան է:
Գայ Ռիչի և Քեյթ Միդլթոն
Հայտնի ռեժիսոր Գայ Ռիչին և դքսուհի Քեյթ Միդլթոնը բարեկամներ են: Գայը նույնիսկ մասնակցել է Քեյթի հարսանեկան արարողությանը:
Անջելինա Ջոլի և Հիլարի Քլինթոն
Ով կմտածեր, որ Ջոլին բարեկամական կապեր ունի ամերիկացի քաղաքական գործչի հետ: Նրանք հեռավոր զարմուհիներ են:
Ջասթին Բիբեր և Ռայան Գոսլինգ
Բիբերը ևս հարուստ բարեկամական կապեր ունի, որտեղ կարող եք հայտնիների գտնել: Նրանցից մեկն էլ Ռայան Գոսլինգն է: Նրանք 11-րդ սերնդի եղբայրներ են:
Մեթ Դեյմոն և Բեն Աֆլեք
Նրանք մանկության ընկերներ են, սակայն նաև բարեկամներ : Նրանց կապը շատ հեռավոր է, բայց առկա է: Մեթն ու Բենը 10-րդ սերնդի զարմիկներ են: