«Հայկական ֆաշիզմ» անվամբ ադրբեջանական ֆիլմը հայտնվել է Ռուսաստանի ծայրահեղական ֆիլմերի ցանկում:
«Հայկական ֆաշիզմ» ֆիլմը սկսվում է հետևյալ նախադասությամբ. «Ադրբեջանը հայերի՝ Կովկաս տեղափոխվելու պահից սկսած» և վերջանում «… և մյուս կողմից, Ադրբեջանի՝ որպես ագրեսիայի զոհ» նախադասությամբ», տևում է 1 ժամ 5 րոպե 59 վայրկյան, համարվում է ծայրահեղական նյութ», -ասված է ՌԴ արդարադատության նախարարության տարածած հայտարարության մեջ, փոխանցում է rusarminfo-ն:
Ռուսական դատարանի որոշմամբ, երկրի տարածքում ֆիլմի հասանելիությունը արգելվել է: