Մեր լուսանկարները յուրահատուկ էներգիա են պարունակում: Հայտնի է, որ լուսանկարների միջոցով կարելի է ինչպես օգնել, այնպես էլ վնասել մարդկանց: Հենց այդ պատճառով էլ մի քանի լուսանկարների պետք է շատ ուշադիր և խնամքով մոտենալ:
Նկարն ընկավ. երբ լուսանկարը շրջանակից ընկնում է, դա վատ նշան է: Ամենայն հավանականությամբ, այդ լուսանկարում պատկերված անձնավորությունը վտանգ է սպառնում:
Հետքեր լուսանկարների վրա. եթե լուսանկարի վրա հետքեր են հայտնվել, դա վկայում է մոտեցող լուրջ հիվանդության մասին:
Մահացածների լուսանկարներ. խորհուրդ է տրվում այդպիսի մարդկանց լուսանկարները ողջ մարդկանցից առանձին պահել: Ցանկալի է դրանք առանձին ալբոմում պահել կամ սև արկղում: Եթե շատ լուսանկարներ ունեք, որտեղ մահացած մարդիկ լուսանկարված են ողջ մարդկանց հետ, պետք է դրանք առանձին ալբոմում պահել:
Հուղարկավորության լուսանկարներ. առհասարակ չպետք է այդպիսի լուսանկարներ անել, իսկ եթե դրանք կան, ապա պետք է ազատվել դրանցից:
Պատռել և վառել լուսանկարը. եթե նույնիսկ լուրջ պատճառ ունեք, ապա այդպիսի բան մի արեք: