Հոկտեմբերի 22-ին, ժամը 15:51-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Դավթաշեն 2-րդ թաղամաս 4ա շենքի 9-րդ հարկի բնակարաններից մեկում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը:
Պարզվել է, որ հյուրասենյակում այրվում է գրապահարան. տուժածներ չկան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:25-ին, մարվել՝ 16:35-ին:
Հյուրասենյակում այրվել է փայտյա գրապահարանը՝ գրքերով՝ 2 քմ և մասամբ ջերմահարվել գորգը և փայտյա մանրահատակը՝ 0.5 քմ: