Հայտնիները պետք է միշտ երկրպագուների ուշադրությունն իրենց անձի վրա պահեն: Երգիչները պետք է պարբերաբար ձայնասկավառակներ թողարկեն, դերասանները նկարահանվեց ֆիլմերում: Հակառակ դեպքում, եթե դա չանեն, աստղերը վաղ թե ուշ մոռացվելու են և այն ժամանակվա փառքից ոչինչ չի մնա:
Չարլի Շին
80-ականների վերջին և 90-ականների սկզբին Շինի կարիերան սրընթաց վերելք էր ապվում: Նրան աստղային ապագա էին խոստանում: Սակայն ալոկոհոլն ու թմրանյութերը խանգարեցին նրան: Իհարկե, 2000-ականներին նա ցանկացավ կրկին ոտքի կանգնել և նոր դերեր ստացավ, սակայն անհաջող և երբեմնի փառքը վերադարձնել չկարողացավ:
Շայա Լաբաֆ
Միայն վերջերս թվում էր, որ Լաբաֆը բռնել է հաջողության ուղին. նրան իրավ հետևից նոր դերեր էին առաջարկում: Սակայն նա չկարողացավ իրեն ճիշտ պահել. 2005-ին հարձակվեց հարևանի վրա, 2007-ին բռնվեց գողության ժամանակ, ապա հարբեցող դարձավ: Դատարանը նրան ուղարկեց բուժման, սակայն այդպես էլ չստացվեց:
Մել Գիբսոն
Դեռ 10 տարի առաջ Մել Գիբսոնն առաջին մեծության աստղ էր և թվում էր, թե ոչինչ նրան չի խանգարի փառքի հասնել: 2006 թվականից նրան սկսեցին պարբերաբար տուգանել` հարբած մեքենա վարելու համար: Ապա պատմությունների մեջ ընկավ ոստիկանների հետ և վերջնականապես դերասանի փառքը խամրեց:
Ջենիֆեր Գրեյ
«Կեղտոտ պարեր» ֆիլմից հետո Գրեյի համար բացվեցին մեծ ճանապարհներ: Սակայն նա հետո դիմեց պլաստիկ վիրահատությունների. ցանկացավ փոխել քթի ձևը, սակայն անհաջող անցավ և կրկնակիի անհրաժեշտություն եղավ: Դրանից հետո նա ընդհանրապես նման չէր երբեմնի աստղին և կարիերան խամրեց:
Էդդի Մերֆի
Ուիլ Սմիթը դեռ դպրոց էր գնում, երբ Էդդի Մերֆին դարձավ հայտնի կատակերգու: Թվում էր, թե ոչինչ չի կարող ստիպել նրան զիջել իր դիրքերը: Սակայն ժամանակի ընթացքում նա վերածվեց անհաջող դերեր ունեցած աստղի:
Անդրեյ Գուբին
90-ականներին նա ՌԴ-ում իսկական աստղ էր, սակայն փորձեց իր բախտը փորձել ԱՄՆ-ում: Չհաջողելուց հետո նա վերադարձավ ՌԴ, սակայն նախկին հաջողությանը չկարողացավ կրկին հասնել:
Հեյդեն Կրիստենսեն
Նա սկզբում շատ ճանաչված էր: Սակայն դերերից մեկից հետո նրան համարեց ամենաանհաջող կերպար: