Shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ հոկտեմբերի 22-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորապատ գյուղի նախկին դատարանի շենքում, որտեղ բնակվում է 14-ից ավելի ընտանիք, խոշոր հրդեհ է բռնկվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են 1 տասնյակից ավելի հրշեջ-փրկարարներ՝ Արմավիրի, Բաղրամյանի, Վաղարշապատի և Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից: Կրակը տեսանելի է անգամ Արմավիր քաղաքից ու հրշեջները՝ ոստիկանների, Արմավիրի մարզպետարանի, Արմավիրի քաղաքապետարանի և քաղաքացիների հետ պայքարում են կրակի տարածման դեմ, սակայն քանի որ շենքը ինչպես բնակիչներն են ասում «բաղդադի» է, վայրկյանների ընթացքում կրակի մասնաբաժին է դառնում:
Մանրամասները` այստեղ