ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զինկոմիսարիատների թիվը զգալի կկրճատվի. Վիգեն Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի քննարկման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանը մի քանի հարցեր ուղղեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին: Մասնավորապես, նա հետաքրքրվեց, թե ինչու է միայն այս նախագիծը ներկայացրել, երբ այլ հրատապ լուծում պահանջող հարցեր կան:

«Կուզենայի պարզաբանեիք, թե ինչպիսի համակարգային փոփոխություններ ենք կատարելու զինվորական կոմիսարիատների համակարգում: Պետք է այստեղ լրջագույն փոփոխություններ լինեն», – նկատեց Նահապետյանը:

Ի պատասխան Վիգեն Սարգսյանը նախ նշեց, թե թե գրեթե բոլոր օրենքներում զգալի փոփոխություններ են կատարվում: «Իրոք ենթադրվում է Զինկոմիսարիատների համակարգի փոխանցում գլխավոր շտաբից պաշտպանության նախարարությանը խաղաղ ժամանակ : Այս պահին պատրաստ է բարեփոխումների հայեցակարգ, որը ենթադվում է զինկոմիսարիատների թվի զգալի կրճատում», – նշեց նա:

Մանրամասները` տեսանյութում




Լրահոս